Որեւէ ժողովուրդ կարող է հիւանդանալ երբ փոխւում է իր ազգային կորիզը, հայրենական տեսլականը, արժէհամակարգը, այսինքն, իր խմբային կոդաւորումը։ Համաշխարհայնացման մերձեցումը եւ մարդոց միջեւ ընկերային յարաբերակցութիւնը, իր բոլոր օգուտներով հանդերձ՝ ունի նաեւ իր ժխտական կողմերը, երբ մարդիկ սիրում են հետեւել հաստատուած, հարստացած, անուն վաստակած եւ նշանաւոր դարձած մարդոց ուղիին։
Այս երկրավոր կյանքը մեզ տրված է ոչ թե նրա համար, որ ապրենք մեր հաճույքի համար և ինչպես մենք ենք ցանկանում, այլ որպեսզի աշխատենք, Աստծուն հաճելի լինենք և բերենք այն պտուղները, որ Նա է մեզնից ակնկալում:
Իմ ժողովուրդը նմանվեց նրան, ով իմացություն չունի. քանի որ դու մերժեցիր իմացությունը, ես էլ քեզ կմերժեմ, որպեսզի քահանայություն չանես ինձ համար. քանի որ մոռացար քո Աստծու օրենքները, ես էլ կմոռանամ քո որդիներին։
Նախ՝ ովքե՞ր են հրեշտակները. նրանց գոյությունը քրիստոնեական հավատքի ճշմարտություններից մեկն է։ Հունարեն «Անգեղոս» բառը հայերենում ունի «Պատգամաբեր» իմաստը։
Մեր օրերում քրիստոնեություն բառի կողքին ամենաշատ գործածվող բառը շատ երկար «հանդուրժողականությունն է», բառ, որ հանդուրժում են շատ քրիստոնյաներ, գաղջ ու գոլ մի բառ, որ ամեն մեկին չի հաջողվում կուլ տալ:
«Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, և ամենքդ կոտորվելու եք, որովհետև կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խոսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարություն կատարեցիք, և, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք»։
Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կարգավիճակի և գործելու պայմանների հարցում ներքաղաքական քննարկումների հռետորաբանությունը բավականին կուսակցականացված է և օբյեկտիվության պակաս ունի: Ի սկզբանե նշեմ, որ իդեալական և շահավետ տարբերակը Հայաստանի համար կլներ այն, որ այդ ճանապարհը գործեր որպես սովորական կապուղի...